«Նոր Հայաստանը» եվրոպական կառույցներին կոչ է անում «չաշխատել ռեժիմի հետ, այլ աշխատել Հայաստանի օրինապաշտ քաղաքացիների հետ»:

«Դա կնպաստի ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության վիճակի ամրապնդմանը»,- այսօր՝ մարտի 17-ին, Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց հանրային փրկության ճակատի միասնական շտաբի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:

Հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ այսօրվա հանրահավաքի ու երթի նպատակն է՝ եւս մեկի անգամ լսելի դարձնել, որ Հայաստանում ստեղծվել է անտանելի իրավիճակ, որը պետք է շտկվի արմատակյան փոփոխությունների միջոցով:

«Մենք գիտենք, որ միջազգային հանրությունը նույնպես իր մեղքի բաժինն ունի այս ռեժիմի ձեւավորման համար, քանի որ մարտի 1-ը սատարելու համար չպատժեցին այս ռեժիմին եւ այսօր քաղում են դրա դառը պտուղները»,- ասաց նա:

Նշենք, որ հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են Պռոշյան փողոցում գտնվող՝ ԵՄ երեւանյան գրասենյակ, որտեղ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին իրազեկող նամակ կհանձնեն: