Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ մարտի 18-ին, հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։
Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Արցախի ԱԳ նախարարությունների փոխգործակցությանը, դիվանագետների վերապատրաստմանն առնչվող հարցերի։





























