Երեւանի Գայի պողոտայի թիվ 7 հասցեում մարտի 16-ին տարադրամի փոխանակման կետում ավազակային հարձակման գործով կասկածյալ կա: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ մարտի 18-ին, ժամը 14.20-ի սահմանում, Երեւանի Ռոստովյան եւ Ազատամարտիկների փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1975 թվականին ծնված Աղասի Մնացականյանը:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին, ժամը 17-ին դիմակավորված եւ ատրճանակով զինված անձը մուտք էր գործել Գայի պողոտայի թիվ 7 հասցեում գործող, 1978. ծնված Համլետ Ա.-ին պատկանող տարադրամի փոխանակման կետ եւ գումար պահանջել: Մերժում ստանալուց հետո նա անկանոն կրակոցներ էր արձակել տարադրամի փոխանակման կետում եւ դուրս գալով` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 4 գնդակ եւ 6 պարկուճ:

Քննությունը շարունակվում է: