«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները Հայաստանում քաղբանտարկյալների առկայության վերաբերյալ իրենց բողոքը հայտնող դիմում հանձնեցին ԵՄ-ի երեւանյան գրասենյակ, ինչից հետո շարժման ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը երթը հայտարարեց ավարտված:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի ժամանակ րոպեներ առաջ հերթական միջադեպն է տեղի ունեցել Պռոշյան փողոցում` Եվրամիության երեւանյան գրասենյակի շենքի մոտ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ միջին տարիքի մի տղամարդ հայտնվել է ցուցարարների մեջ, փորձել վեճ հրահրել, սակայն ցուցարարներին հաջողվել է նրան հեռացնել իրենց շարքերից: