Արմավիրի մարզի Փարաքար գյուղում հայր ու որդի Պետրոսյաններին մարտի 7-ին դանակահարել է ալկոհոլի ազդեցության տան գտնվող երեւանցի տղամարդ, որը հետախուզման մեջ է: Ըստ քննչական կոմիտեի՝ դանակահարողը Երեւանի բնակիչ Է.Հովհաննիսյանն է։

Նախնական տվյալներով՝ Երեւանի բնակիչ Ս.Աթաբեկյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գոռգոռացել եւ վիճաբանել է Փարաքար գյուղի բնակիչներ, հայր եւ որդի Պետրոսյանների հետ, որի ժամանակ Է.Հովհաննիսյանը կտրող-ծակող գործիքով մեկական հարված է հասցրել Պետրոսյաններին:

Է.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել է հետախուզում:

Ս.Աթաբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն՝ զուգորդված անձի նկատմամբ բռնություն գործադրելով): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: