Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին ընդունել է Երեւանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում բարձրագույն կրթությանը եւ երկու հայկական պետությունների մայր բուհերի միջեւ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: