Flydubai ավիաընկերությունը հայտարարել է, որ ստուգում է ուղեւորներին ցանկը, որոնք գտնվել են Դոնի Ռոստովում կործանված օդանավում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նախնական տվյալներով, Boeing 737-800 օդանավում եղել է 55 ուղեւոր, որոնցից 33-ը՝ կանայք, 18-ը՝ տղամարդիկ եւ 4-ը՝ երեխաներ, ինչպես նաեւ անձնակազմի 7 անդամները»,-ասված է ընկերության հաղորդագրությունում, որը հրապարակվել է ընկերության ֆեյսբուքյան էջում:

Flydubai-ի գործադիր տնօրեն Հայիթ ալ-Հայիթը հայտնել է, որ ընկերությունը դեռեւս չգիտի միջադեպի մանրամասները, սակայն սերտորեն համագործակցում է իշխանությունների հետ՝ պարզելու համար աղետի պատճառները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ մարտի 19-ին, տեղի ժամանակով 03։50-ին կործանվել է FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղեւորատար օօդանավը: Օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է եւ այրվել, որի հետեւանքով զոհվել են բոլոր 55 ուղեւորները եւ անձնակազմի 6 անդամները: Օդանավն ընկել է թռիչքուղուց 50-100 մետր հեռավորության վրա, որի հետեւանքով այն մի քանի մասի է բաժանվել:

Նշվում է, որ օդանավի 55 ուղեւորներներից 50-ը ռուսաստանցիներ են, 5-ը՝ Ուկրաինայի եւ ենթադրաբար՝ Ուզբեկստանի քաղաքացիներ:

Այս պահին դեռեւս հայտնի չէ վթարի պատճառը: Նախնական տեղեկություններով, պատճառ կարող են լինեն վատ տեսանելիությունը եւ ուժեղ քամիները։

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter-ի  իր միկրոգլոգում գրել է, որ օդանավի աղետի զոհվածների նախնական ցանկում հայկական անուններ չկան։