Արարատի մարզի Մասիս քաղաքի մոտ գնացքին բախված մեքենայի վարորդ 29-ամյա Էդգար Զոհրաբյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, NEWS.am-ին տեղեկացրին «Էրեբունի» ԲԿ-ից:
29-ամյա երիտասարդը ողնաշարի վնասվածք, կրծքավանդակի սալջարդ, ազդոսկրի կոտրվածք ունի:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին, ժամը 23:00-ի սահմանում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան եւ էլեկտրագնացքը, ինչի հետեւանքով Զոհրաբյանը հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր եւ տեղափոխել Երեւան:




























