Դոնի Ռոստովում կործանված Boeing 737-800 օդանավի փոխադրողն այն ապահովագրել էր 600 մլն դոլարով: Այս մասին «Ռոսիա 24»-ի եթերում ասել է Համառուսական ապահովագրական միության նախագահ Իգոր Յուրգենսը:

«Օդանավն ապահովագրված էր, հակառակ դեպքում այն Ռուսաստանի օդային տարածքում թռիչքներ իրականացնելու իրավունք չէր ունենա: Նախնական տեղեկություններով՝ FlyDubai-ն այն ապահովագրել էր մոտ 600 մլն դոլարով: Հարցն այն է, թե որքան արագ այդ գումարը կվճարեն, որքանը՝ ուղեւորների հարազատներին, որքանը՝ անձնակազմի անդամների, որքանը՝ սեփականատիրոջը: Դա պետք է իրավաբանները պարզեն»,- նշել է նա:

FlyDubai ավիաընկերությունը հիմնադրվել է 2009թ. ԱՄԷ կառավարության կողմից: Լոուքոսթերի պատմության ընթացքում մինչ այս ավիավթարներ  չէին եղել: