Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի գերեզմանատանն այսօր՝ մարտի 19-ին, զինվորական կարգով հուղարկավորել են ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանին:  դեպքից մի քանի ժամ առաջ է խոսել մոր հետ, նրան խնդրել է լիցքավորել հեռախոսը:

Հուղարկավորությանը ներկա են եղել ԶՈւ բարձրաստիճան սպաներ, Հովհաննես ծառայակից ընկերները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հովհաննեսը երկու քույր եւ մեկ եղբայր ունի, ինքն ընտանիքի երրորդ երեխան էր: Նա սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքից էր, բնակվում էին Աշտարակի Մուղնի թաղամասում, զբաղվում անասնապահությամբ:

Նշենք, որ Հովհաննեսը ծնունդով Արմավիրի մարզի Արեւիկ գյուղից էր, նրանց ընտանիքը տարիներ առաջ Արեւիկից տեղափոխվել է Աշտարակ:

Զինծառայողը զոհվել է մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: