Բյուրեղավանի Glass World Company շշերի գործարանի աշխատակիցների աշխատավարձի հարցը լուծվել է: NEWS.am-ի հետ զրույցում ասաց Glass World Company-ի աշխատակիցներից տիկին Անահիտը: Նրա խոսքով, իրենց դեռ ամբողջությամբ չի վճարվել 4-5 ամսվա աշխատավարձը, գումարն իրենց է փոխանցվում շաբաթը երկու անգամ:
«Էդ հարցն արդեն լուծվել է, քանի որ շուրջ 200 հոգի ենք, կամաց-կամաց են փոխանցում, ամբողջությամբ չեն կարողանում տալ»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Glass World Company ընկերության շուրջ 150 աշխատակից գործարանի դիմաց պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ իրենց աշխատավարձերի վճարման պահանջով:


























