Հայ արորդիների համար Նոր տարին նոր կյանքի, բնության վերանորոգման խորհրդանիշ է, որը նշում են Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագն աստծու փառաբանման օրը` արեգ ամսվա արեգ օրը՝ մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարին: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց քուրմ Գեղամը:
Նրա խոսքով, հայ արորդիները մարտի 21-ին Գառնիի մայր տաճարում տոնական գինեձոնով եւ կրակի վառման ծիսակարգով կփառաբանեն Վահագն աստծուն, այնուհետեւ կշնորհավորեն միմյանց Երկրային ու Երկնային գարունների եւ Հայոց Ամանորի առիթով:
«Ինչպես ամեն տարի, այդ օրը կհավաքվենք Գառնի տաճարում եւ կնշենք Հայոց Ամանորը»,-ասաց նա:



























