Մարտի 17-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները բաժին են հրավիրվել 51-ամյա Վիկտորյա Բ.-ին, ով հաղորդում է տվել, որ 2015 թ. դեկտեմբերին իր ծանոթ, 54-ամյա Պայծառ Վ.-ն իրենից խաբեությամբ վերցրել է իր ոսկյա զարդերը` 40 օրվա ընթացքում դրանց վրայից չարիքը հանելու համար, սակայն չի վերադարձրել` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:

Նույն օրը բաժին է հրավիրվել Պայծառ Վ.-ն եւ տվել խոստովանական բացատրություն:

Նույն օրը բաժին է հրավիրվել 62-ամյա Նաիրա Ա.-ն, ով հաղորդում է տվել, որ 2015 թ. դեկտեմբերի սկզբներին իր եւ հարսի` 34-ամյա Քրիստինե Ա.-ի ծանոթ Պայծառ Վ.-ն, վերադարձնելու եւ նույն՝ 40 օրվա ընթացքում դրանց վրայից չարիքը հանելու պայմանով, վերցրել է իրենց ոսկեղենն ու չի վերադարձրել` պատճառելով 120.000 դրամի նյութական վնաս:

Բաժին է հրավիրվել նաեւ Քրիստինե Ա.-ն եւ տվել հաղորդում, որ Պայծառ Վ.-ն իր վստահությունը չարաշահելով՝ իրենից վերցրել է 200.000 դրամ` ԱՄՆ-ում խեղդված համարվող եղբորը կենդանի հայտնաբերելու, եւ ոսկյա զարդեր` 40 օրվա ընթացքում դրանց վրայից չարիքը հանելու պայմանով, սակայն չի վերադարձրել` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:

Պայծառ Վ.-ն տվել է խոստովանական բացատրություն:

Նույն օրը բաժին է հրավիրվել նաեւ 36-ամյա Սիլվա Ե.-ն եւ նույնաբովանդակ հաղորդում տվել, որ 2015 թ. նոյեմբերին իր ծանոթ Պայծառ Վ.-ն վերցրել է իր ոսկյա զարդերը եւ չի վերադարձրել` պատճառելով 140.000 դրամի նյութական վնաս:

Կատարվում է հետաքննություն: