Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ գերեզմանատանը խմացրել են 51-ամյա Գագիկ Վ.-ին եւ գողացել նրա մոտ եղած 400.000 դրամը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս ոստիկաններին հայտնել է, որ մարտի 15-ին, ժամը 18.30-ին, Նուբարաշենի տրիկոտաժի Ֆաբրիկայի մոտ իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահում են գտնվել ծանոթներ` Լուսինեն, Հովհանն ու «Իշտո» մականունով Գեւորը, ովքեր օգտվելով իր հարբած լինելու հանգամանքից` գրպանից գողացել է 400.000 դրամ:
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Լուսինեն 35-ամյա Լուսինե Պ.-ն է, Հովհանը` 58-ամյա Հովհաննես Գ.-ն, իսկ «Իշտոն»` 39-ամյա Գեւորգ Գ.-ն:
Լուսինե Պ.-ն եւ Հովհաննես Գ.-ն ներկայացել են բաժին եւ տվել բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գեւորգ Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:



























