Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում արգելել են քրդերենով լույս տեսնող «Ռոզա» ամսագիրը` Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձի պատճառով: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը։

Անկարայում քրդերենով ու թուրքերենով հրատարակվող «Ռոզա» գրական հանդեսի գլխավոր խմբագիր Մեհմեթ Սալիհ Էրշարիի խոսքով` Գազիանթեփի հաշտարար դատարանը «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու» հիմքով վճռել է արգելել Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձած ամսագիրի հրատարակումը: