Արարատի մարզի Դարբնիկ համայնքում բնակվող 8-ամյա Հրաչուհի Բաբայանն առանց հարազատների օգնության չի կարողանում քայլել եւ սնվել: Հրաչուհու մոր` Գոհար Բաբայանի խոսքով, երեխայի մոտ 7 տարի առաջ մանկական ուղեղային կաթված են ախտորոշել:

«Քայլելիս, հաց ուտելիս պարտադիր օգնում ենք, ձեռքից բռնում, որ հանկարծ չթափի վրան: Դպրոց չէր կարող գնալ, դրա համար մանկական ուսուցում պահանջեցինք, հիմա գալիս են տուն, տանը սովորեցնում»,- ասում է Գոհար Բաբայանը:

Նրա խոսքով` երեխան Նորագյուղի վերականգնողական կենտրոնում տարեկան 2 անգամ անվճար բուժման կուրս է ստանում, ինչը, սակայն, բավարար չէ: Ավելի արագ եւ արդյունավետ բուժման համար անհրաժեշտ է, որ Հրաչուհին տանն էլ վարժություններ անի:

«Որ վազքուղի ունենայինք, աղջկաս հետ տանը կպարապեինք, կքայլեր վրան, որ ոտքերն աշխատեին, շուտ բուժվեր» ,- նշում է Գոհար Բաբայանը:

Հայրական խնամքից եւ հոգածությունից զրկված 8-ամյա աղջնակն այսօր էլ մանկական լավատեսությամբ հավատում է, որ մի օր իրականություն կդառնա նաեւ իր երազանքը` ինքն էլ կառողջանա եւ կքայլի:

Հրաչուհու երազանքն իրականացնելու համար ընդամենը 220.000 դրամ արժեցող վազքուղի է անհրաժեշտ:

Օգնել ցանկացողները կարող են զանգահարել Հրաչուհու մայրիկին` Գոհար Բաբայանին`  096 05-51-34, 041 44-64-54: