Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույում ասաց սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը:
Փաստաբանը հայտնեց, որ նախաքննությունը երկու օր առաջ է ավարտվել, ինքը դեռ ծանոթանում է գործի նյութերին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:
20-ամյա Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է:



























