Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերքում է, որ լարված հարաբերություններ ունի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
«Շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք»,- NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է քաղաքապետը` անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե իրենց հարաբերությունները արվել են, քանի որ վարչապետի որդին Երեւանի քաղաքապետ դառնալու ցանկություն ունի:
Տարոն Մարգարյանի խոսքով` դեռեւս վաղ է խոսել քաղաքապետի ընտրությունների մասին:
Նշենք, որ 2017թ. գարնանը Երեւանում կկայանան քաղաքապետի ընտրություններ: Արդեն իսկ մամուլում շրջանառվում են հավանական թեկնածուների անունները` Հովիկ Աբրահամյանի որդին, Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյան, ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին:
Վարչապետը լրագրողների հետ զրույցում ավելի վաղ ասել էր, որ իր որդին Երեւանի քաղաքապետ դառնալու ցանկություն չունի:




























