Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 20-ին, ժամը 07.48-ին տեղեկատվություն է ստացվել , որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում կենդանին հոշոտել է մի քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ տուժածը հանդիսանում է գյուղի բնակիչ 75-ամյա Ռոզա Հ.-ն, ով դեմքի եւ ձեռքի շրջանում ստացել է կծած-պոկած վերքեր եւ հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ:
Պարզվել է, որ Ռոզա Հ.-ին վնասել է գայլը:





























