Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում կենդանու կողմից հոշոտվածը նույն գյուղի բնակչուհի, 75-ամյա Ռոզա Հարությունյանն է: NEWS.am-ի հետ զրույցում Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանն ասաց, որ կնոջն այս պահին տեղափոխում են հիվանդանոց:
«Դեմքն է վնասված, ծանր վիճակում տեղափոխում ենք հիվանդանոց»,- ասաց գյուղապետը:
Գյուղապետը նշեց, որ դեպքը եղել է առավոտյան ժամը 7-ի սահմանում, կնոջ տան մոտ: Իսկ ինչ կենդանի է հոշոտել կնոջը, չգիտեն, կինն էլ դեռ ոչինչ չի կարողանում պատմել: Սակայն պարզվել է, որ խոսքը գայլի մասին է:



























