Դիմադրության ուժերի աջակցության արաբա-իսլամական համաժողովի  մասնակիցները հաստատել են ահաբեկչության եւ մասնավորապես ԻՊ-ի ու «Ջաբհաթ ան Նուսրայի» դեմ պայքարում Սիրիային,  նրա ղեկավարությանը, բանակին եւ ժողովրդին  համերաշխություն հայտնելու իրենց դիրքորոշումը, հայտնում է «Դամասկոս» միջազգային ռադիոկայանը։

Ամփոփ փաստաթղթում ասվում է, որ Պաղեստինի ազատագրության միակ ուղին դիմադրության ուղին ընտրելն է։ Դրանում նաեւ սուր քննադատության է ենթարկվում «Եմենի ժողովրդի դեմ ամերիկա-սիոնիստա-սաուդական ագրեսիան»։ Փաստաթղթում նշվում է, որ անհրաժեշտ է պահպանել Իրաքի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Համաժողովի մասնակիցները սուր քննադատության են ենթարկել Արաբական պետությունների լիգայի եւ Իսլամական համագործակցության կազմակերպության դիրքորոշումը, որոնք Արեւմուտքի եւ տարածաշրջանում նրա դաշնակիցների հեգեմոնիայի տակ են գտնվում։

Նշենք, որ նախօրեին Սիրիայի մայրաքաղաքում կայացած համաժողովին մասնակցել է 28 արաբական եւ իսլամական պետությունների ներկայացուցիչներ։