Հայաստանի այսօր՝ մարտի 21-ին, ժամը 00.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Նորքի 7-րդ զանգվածում` Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, տուժածը արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի 90 AU 919 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 24-ամյա Գ. Ս.) դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել էլ. սյանը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղեւոր՝ 28-ամյա Մ. Կ.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:
Փրկարարները Գ. Ս.-ին դուրս են բերել ավտոմեքենայից: Վարորդը եւ ուղեւորը տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:



























