Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքում մարտի 20-ին կայացած գյուղապետի ընտրություններին հաղթել է ՀՀԿ-ական Խաչատուր Զանազյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ ընտրություններին մասնակցել է 771 մարդ: Թեկնածուներից անկուսակցական Սահակ Աբագյանը ստացել է 107 ձայն, ՀՀԿ-ական Դավիթ Ումուրշատյանը՝ 168, իսկ գյուղապետի տեղակալ Խաչատուր Զանազյանը՝ 481 ձայն:
Հիշեցնենք, որ Նոր Արտագերսի համայնքի ղեկավար Սամվել Ավետյանը 2015 թվականի դեկտեմբերի 2-ին մահացել է: Հունվարին որոշվել է արտահերթ ընտրություններ անցկացնել այս համայնքում:




























