Մարտի 20-ին, ժամը 22.48-ին տեղեկություն է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «Օպել Աստրա» մակնիշի 2 ավտոմեքենա արգելափակվել են ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն եւ մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա (11 ուղեւոր):

***

Մարտի 20-ին, ժամը 21.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Չարենցի փողոցի սկզբնամասում շտապօգնության ծառայության ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահելով դեպի ձորը՝ արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Մարտի 20-ին, ժամը 19.33-ին տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն, ՄՓՎ ՕԽ-ն եւ երկու մարտական հաշվարկ:

Ժամը 22.22-ից մինչեւ 02.55-ը փրկարարները ոստիկանության եւ ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել 45 ավտոմեքենա (175 ուղեւոր):

Փրկարարները 5 քաղաքացու տեղափոխել են Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 87-րդ կմ եւ եւս 15 քաղաքացու՝ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 90-րդ կմ:

***

Մարտի 20-ին, ժամը 19.19-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երեւան ավտոճանապարհին՝ Արջուտ գյուղի մոտակայքում, «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա:

***

Մարտի 20-ին, ժամը 18.59-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ավտոմեքենայով Կոտայքի մարզի Գառնու ձորում մոլորվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են «ВАЗ-2112» մակնիշի 34 US 156 պ/հ (վարորդ Ս. Ա.) ավտոմեքենան եւ ուղեկցել մինչեւ Գառնու տաճարի մոտակայք:

***

Մարտի 20-ին, ժամը 17.29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթաշեն 4-րդ թաղամասում՝ ոստիկանության զորքերի զորամասի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը եւ ՃԿԱԿ ՕԽ-ն: 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes Sprinter» մակնիշի 34 FV 938 պ/հ ավտոմեքենան:

***

Մարտի 20-ին, ժամը 18.37-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի 3-րդ ոլորանում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Զաֆիրա» մակնիշի 34 RO 760 պ/հ ավտոմեքենան (4 ուղեւոր):

 ***

Մարտի 20-ին, ժամը 10.25-ին ահազանգ է ստացվել, որ Քաղսի-Սոլակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են «Opel Vectra A» մակնիշի 34 DL 639 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Մարտի 20-ին, ժամը 10.25-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել փոսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes C180» մակնիշի 023 NN 32 պ/հ ավտոմեքենան:

***

Մարտի 20-ին, ժամը 09.22-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Սեւան-Երեւան հատվածից դեպի Հրազդան քաղաք տանող ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կախվել դեպի ձորակը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Crysler Voyager» մակնիշի 69 PR 009 պ/հ ավտոմեքենան (1 ուղեւոր):

***

Մարտի 20-ին, ժամը 09.05-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Պեժո Պարս» մակնիշի 34 FT 508 պետհամարանիշով ավտոմեքենան: