Ստամբուլում մարտի 19-ի առավոտյան Բեյօղլու թաղամասում իրականացրած ահաբեկչական պայթյունի հեղինակը եղել է «Իսլամական պետության» անդամ Մեհմեդ Օզթուրքը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ազգությամբ թուրք Մեհմեդ Օզթուրքը «Իսլամական պետության» Թուրքիայի Այնթափ նահանգի բջիջներից մեկի անդամն էր։

Մահապարտ ահաբեկիչը դեպքի օրը ավտոբուսով էր մեկնել Ստամբուլ եւ ըստ ոստիկանության, որեւէ մեկի հետ Ստամբուլում կոնտակտի մեջ չի մտել։

Նշենք, որ Բեյօղլուի շրջանում իրականացված պայթյունի հետեւանքով մահացել է  4 եւ վիրավորվել՝ 36  քաղաքացի։