ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից մարտի 14-18-ին իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 900.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում եւ հաշվարկվել 795.72 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 63.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 10.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 315.72 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Շիրակի  տարածքային բաժնի  հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար 3 ֆիզիկական  անձի նկատմամբ կայացվել է 300,0 հազ.դրամի վարչական տուգանքի 3 որոշում եւ հաշվարկվել է 75.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների եւ կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում եւ հաշվարկվել է 312.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս իրականացման համար 

Երեւանի տարածքային բաժնի կողմից  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների  արդյունքում  առգրավվել է 6.0կգ /18 հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն եւ  Երեւանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների  հատուկ դպրոց:

Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում սռգրավված   6.7կգ /23հատ/ «կարաս» տեսակի տիրազուրկ ձուկը հանձնվել է Գյումրի քաղաքի «Ֆ.Նանսենի անվ. երեխաների խնամքի եւ պաշտպանության հաստատություն» ՊՈԱԿ: Առգրավվել է նաեւ 45գծմ երկարության ձկնորսական տիրազուրկ ցանց:

Անտառների եւ կենսաբազմազանության վերահսկողության եւ Գեղարքունիքի տարածքային բաժինների կողմից իրականացված համատեղ  շրջայցերի ընթացքում առգրավվել է 30.0կգ /60 հատ/ տիրազուրկ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով տրվել է Մարտունու քաղաքապետարան` մանկապարտեզներին հանձնելու համար, իսկ Գեղարքունիքի տարածքային  բաժնի  եւ «Սեւան ԱՊ» աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում  առգրավվել է տիրազուրկ 50 հատ «սիգ» տեսակի եւ 90 հատ «կարաս» տեսակի  ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ: Առգրավվել է նաեւ 4 հատ ձկնորսական ցանց:

Անտառների եւ կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից Երեւանում իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված 35.0կգ /71հատ/ «սիգ» տեսակի ձուկը հանձնվել է Երեւանի Ն.Տիգրանյանի անվ. տեսողական խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոց:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.02 մլն.դրամ: