Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների եւ ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 62-ամյա Կարապետ Կ.-ն կամավոր հանձնել է երկփողանի, ողորկափող որսորդական 3 հրացան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա իրավապահներին տեղեկացրել է, որ հրացանները գտել է իրենց տան կտուրից, որոնք պատկանել են հանգուցյալ հորը:
***
Բացի այդ, ոստիկանության Վարոց ձորի մարզային վարչության ծառայողների եւ Եղեգնաձորի տարածաշրջանի ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1965 թ. ծնված Հակոբ Խ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան եւ հայտնել, որ այն գտել է անասնագոմի տանիքից` մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ:



























