Սիրիայում հիմա ընդամենը 10 հազար հայ է մնացել։ Այս մասին մարտի 21-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է «Հնչակյան» կուսակցության կառավարման փոխնախագահ հայեպահայ Վազգեն Մեսրոպյանը, որը նոր է վերադարձել Սիրիայից։

Նրա խոսքով՝ Սիրիայի հակամարտությունը շուտ չի կարգավորվի։ «Եթե մենք փախել ենք Սիրիայից եւ եկել ենք մեր պատմական հայրենիքը, ապա պետք է լավ  վերաբերվենք նրան։ Փառք Աստծու, որ մենք կարողացել ենք գալ այստեղ եւ խաղաղ ապրել այստեղ»,- ասել է Մեսրոպյանը՝ նշելով, որ կառավարությունն  օգնում է, ինչով կարող է։ «Ես Սիրիայում մնացած հայերին իսկական հերոսներ եմ համարում»,- հավելեց Մեսրոպյանը։