Արարատի մարզի Մասիս քաղաքի մոտ գնացքին բախված մեքենայի վարորդ 29-ամյա Էդգար Զոհրաբյանը ոչինչ չի հիշում դեպքից: Այս մասին NEWS.am-ին ասաց «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը:
29-ամյա երիտասարդի վիճակում դրական տեղաշարժ կա: Նա ողնաշարի վնասվածք, կրծքավանդակի սալջարդ, ազդոսկրի կոտրվածք ունի:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին, ժամը 23:00-ի սահմանում բախվել էին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան եւ էլեկտրագնացքը: Ըստ երկաթգծի հերթապահի՝ վարորդը շրջանցել էր իջեցված ուղեփակոցը, չէր նկատել իրեն ուղղված՝ զգուշացնող լապտերի լույսը, մեքենայում երաժշտությունն այնքան բարձր էր եղել, որ գնացքի սուլոցը նունպես չէր լսել, գնացքը եկել, բախվել էր ու քարշ տվել շուրջ 180 մետր:





























