Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման մասին որոշումը հասկանալի է, սակայն Հմեյմիմի եւ Տարտուսի կետերը մնալու են, նրանց անվտանգությունն ապահովվում է։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով լրատվամիջոցների այն հրապարակումներին, որ Ռուսաստանը նորից տեխնիկա է տեղափոխում Սիրիա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պեսկովը նշել է, որ նման հարցերը ճիշտ կլինի հղել ՊՆ-ին։ Նրա խոսքով՝ Սիրիայից զորքերի դուրսբերման մասին ՌԴ նախագահի հրամանի համաձայն՝ Հմեյմիմի եւ Տարտուսի ժամանակավոր տեղակայման կետերը շարունակելու են իրենց աշխատանքը։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Ռուսաստանը իր զորքերը սկսել էր դուրս բերել Սիրիայից։