ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գորիսի տարածքային բաժնում կատարված ստուգման արդյունքներով նույն ծառայության մոնիթորինգի եւ վերլուծության վարչության աշխատակիցների կազմած տեղեկանքում եւ դրա հիման վրա ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակիցների անցկացրած ծառայողական քննության եզրակացության մեջ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն ներառելու դեպքի առթիվ Գ. Շ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում 2016 թվականի մարտի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է: