ԲՀԿ Նոյեմբերյանի տարածքային կառույցը նոր ղեկավար կունենա: Այս մասին հայտնել է ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանն՝ անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկությանը, ըստ որի Նոյեմբերյանի ԲՀԿ տարածքային կառույցը լուծարվել է եւ կառույցի ղեկավար Զարինե Ղազինյանն օրերս դուրս է եկել կուսակցությանից:

«Մենք տեղեկացրել էինք, որ ԲՀԿ նախագահի հանձնարարականով կազմավորվել է աշխատանքային խումբ, որը այս փուլում զբաղված է կուսակցության տարածքային կառույցների օպտիմալացման աշխատանքով: Այո, մեր գործընկեր Զարինե Ղազինյանը դուրս է եկել կուսակցությունից, բայց դա եղել է ոչ թե օրերս, այլ շատ ավելի վաղ:

ԲՀԿ-ն Նոյեմբերյանում արդեն ձեւավորել է նոր տարածքային խորհուրդ, եւ առաջիկա օրերին կկայանա ԲՀԿ Նոյեմբերյանի նորաստեղծ խորհրդի նիստը, որին ներկա կլինի նաեւ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը»,-ընդգծել է Վանիկ Էլիզբարյանը:

«Նաիրա Զոհրաբյանը եւ Զարինե Ղազինյանը որեւէ խնդիրներ չունեն, եւ տիկին Զոհրաբյանը հարգանքով է վերաբերվել Զարինե Ղազինյանի որոշմանը»,-հավելել է ԲՀԿ խոսնակը: