«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 23-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Մելքումովի փողոցի, Մալայանի անվ. ակնաբուժարանի եւ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: