Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 22-ին, ժամը 09.10-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 40-րդ կմ-ի հատվածում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում, «Իվեկո» մակնիշի 34 AS 733 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Բ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել վառելիքի արտահոսքը: