Մարտի 18-ին` ժամը 19.18-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա Սերգեյ Խ.-ն, ով ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 20-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Շիրակի մարզային վարչությունների եւ Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձորի Տրդատ Ճարտարապետի փողոցի թիվ 5/7 շենքի հետնամասում գտնվող ավտոտնակների մոտ 18-ամյա Հ. Թ.-ն, 18-ամյա Դ. Փ.-ն եւ 21-ամյա Արամ Շ.-ն վիճաբանել են Սերգեյ Խ.-ի հետ, որի ընթացքում Դ. Փ.-ն դանակով հարվածել է Սերգեյ Խ.-ի կրծքավանդակին:

Ձեռնարկվում են միջոցառումներ Դ. Փ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է: