Մարտի 20-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները Նարեկացի թաղամասի թիվ 41 շենքի դիմացից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա Գեղամ Հ.-ին` իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա ժամը 3-ից 4.30-ն ընկած ժամանակահատվածում, դռան ապակին կոտրելով, Ավանի Նարեկացի թաղամասի թիվ 43 շենքի մոտ կայանված, 28-ամյա Հարություն Բ.-ին պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից գողացել է գազի բալոնը` պատճառելով 120.000 դրամի վնաս:

Գողոնը հայտնաբերվել է Գեղամ Հ.-ի «Օպել Աստրա»-ի բեռնախցից եւ առգրավվել է:

Կատարվում է հետաքննություն: