Երեւանում մետրոյի ցանցի ընդլայնումը մեծ ձեռքբերում կլինի, սակայն դա բավականին թանկարժեք գործընթաց է եւ պահանջում է ահռելի ներդրումներ: Այս մասին, հայտնել է Երեւանի քաղաքապետ։ Տարոն Մարգարյանը, մարտի 17-18-ին, բնակիչների հարց ու պատասխանի ժամանակ:
Քաղաքապետը նաեւ հավելել է, որ քաղաքային իշխանությունը բանակցում է տարբեր միջազգային կառույցների հետ եւ արդյունքների մասին բնակիչներին լրացուցիչ կտեղեկացվի:
Տրոլեյբուսային ցանցի վերակառուցման եւ արդիականացման հետ կապված հարցերին պատասխանելով էլ քաղաքապետը նշել է, որ այդ ուղղությամբ բանակցություններ են տարվում ՎԶԵԲ (Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ) հետ, ինչի շրջանակում արդեն իսկ պատվիրվել է իրագործելիության ուսումնասիրություն, որի արդյունքներով պարզ կլինի նաեւ անհրաժեշտ ներդրումների չափը, ինչպես նաեւ անելիքների հնարավոր ժամանակացույցը:
Հիշեցնենք, որ ս.թ. մարտի 17-18-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում Երեւանի բանակիչներին հրավիրել էր հարց ու պատասխանի եւ 24 ժամում ավելի քան 300 հարց էր ստացել:





























