Լոնդոնի Դաունինգ-սթրիթում գտնվող Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի վրա Բելգիայի դրոշն են բարձրացրել: Այս մասի Twitter-ում գրել է լրագրող Կառլ Դինենը:
Նա ընդգել է, որ դրոշը բարձրացրել են Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, ի նշան համերաշխության:
Հիշեցնենք, որ Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով առնվազն 34 մարդ է զոհվել: Հայտնի է, որ Փարիզի Էյֆելյան աշտարակը նույնպես Բելգիայի դրոշի գույներով կլուսավորեն:





























