Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին փետրվարի 2-ին  տեղի  ունեցած ավտովթարի հետեւանքով մարմնի տարբեր վնասվածքներով Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Կարեն Մանուկյանը դեպքից մեկ ամիս անց կոմայից դուրս գալուց հետո սկսել է ապաքինվել, կարողանում է խոսել: Այս մասին այսօր` մարտի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը՝ նշելով, որ Կարենն արդեն կարողանում է հաց ուտել:

Նշենք, որ Կարեն Մանուկյանն ավտովթարի հետեւանքով ստացել էր  գլխուղեղի լուրջ վնասվածքներ, նա ավտովթարից հետեւանքով մեկ ամիսմիացված էր արհեստական շնչառության ապարատին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին փետրվարի 2-ին տեղի է ունեցել ավտովթար, բախվել են  «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի 34 OS 642 (վարորդ՝ 1991 թ. ծնված Կ. Ս.) եւ «ՎԱԶ-21014» մակնիշի 35 PO 699 համարանիշների ավտոմեքենաները: