46 տարեկանում մահացել է կանադական Տորոնտոյի նախկին քաղաքապետը: Այս մասին հաղորդում է CBC-ն՝ վկայակոչելով Ֆորդի նախկին գրասենյակի հայտարարությունը:

2014 թվականի սեպտեմբերին Ֆորդի մոտ լիպոսարկոմա է հայտնաբերվել:

Ռոբ Ֆորդը ճանաչում է ձեռք բերել միանգամից մի քանի սկանդալի կենտրոնում հայտնվելուց հետո՝ կապված թմրանյութերի, ալկոհոլի օգտագործման եւ անպարկեշտ վարքի հետ:

Մասնավորապես, Ֆորդին մեղադրում էին հարբած ծեծկռտուք հրահրելու, ալկոհոլի ազդեցությամբ ավտոմեքենա վարելու, մարդկանց վիրավորելու, իր աշխատակիցներին ալկոհոլ գնելու համար օգտագործելու եւ մարմնավաճառների հետ կապերի մեջ:

2013 թվականի նոյեմբերին նա խոստովանեց, վերջին երկու տարիներին անօրինական ճանապարհով թմրանյութ է ձեռք բերել: Դրանից հետ Տորոնտոյի քաղաքային խորհուրդը նրան զրկեց իրավասություններից, իսկ 2014-ի հոկտեմբերին նոր քաղաքապետ ընտրվեց: