Ուկրաինայի քաղաքացի Նադեժդա Սավչենկոյի փոխանակման հնարավորության դիտարկման ժամանակ Ռուսաստանը կգործի ազգային օրենսդրության համապատասխան: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Որոշումը պետք է կայացնի միայն նախագահը: Ինչ որոշում կկայացնի՝ առայժմ ասել չեմ կարող»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը: Նա այսպես է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությունը ռուսաստանցիներ Եվգենի Երոֆեեւին եւ Ալեքսանդր Ալեքսանդրովին Սավչենկոյի հետ փոխանակելու պատրաստակամության մասին:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Ռուսաստանի Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանը Սավչենկոյին դատապարտել է 22 տարվա ազատազրկման:




























