ՌԼԴԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի եթերում առաջարկել է վերստեղծել Պետանվտանգության կոմիտեն (ՊԱԿ), որը ԽՍՀՄ-ում գործում էր 1954-1991 թվականներին: Նա այսպես է արձագանքել մարտի 22-ին Բրյուսելում իրականացված ահաբեկչությունների շարքը:

«Հարկավոր է վերականգնել ՊԱԿ-ն այնպես, որպեսզի այնտեղ հարյուր հազարավոր լավ պատրաստված սպաներ լինեն: Հարկավոր է վերահսկողության տակ վերցնել բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները՝ օդանավակայանները, երկաթուղային կայարանները, ավտոմայրուղիները»,- հայտարարել է Ժիրինովսկին:

Նրա խոսքով, ամենուր պետք է պարեկներ լինեն եւ ահազանգի կոճակներ, ինչպես նաեւ վերահսկվեն բոլոր հեռախոսազանգերը: «Պետք չէ թույլ տալ սովորել Կահիրեի իսլամական համալսարանում, հարկավոր է վերահսկել բոլոր նրանց, ովքեր վերադարձել են Մերձավոր Արեւելքից»,- ընդգծել է քաղաքական գործիչը: