«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սեւ օրեր է խոստանում բոլոր նրանց, ովքեր իրենց դեմ ագրեսիայի սպառնալիք են ներկայացնում: Ըստ Reuters-ի, այս մասին ասված է ԻԼԻՊ-ի տարածած հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Բրյուսելում այսօր պայթյուններ են որոտացել «Զավենտեմ» օդանավակայանու եւ մետրոյի «Մալբեկ» կայարանում: Վերջին գնահատականներով, զոհերի թիվը գերազանցել է երեք տասնյակը, շուրջ 230 մարդ վիրավոր է:
Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:




























