Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «ԷԼԼԱ» գիշերային ակումբում, մարտի 22-ի գիշերը վիճաբանությունն ավարտվել է թեժ ծեծկռտուքով. մասնակիցներից մեկին տեղափոխել են հիվանդանոց:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մարտի 22-ին կեսգիշերն անց նշված գիշերային ակումբում հաճախորդների ու ակումբի սեփականատիրոջ միջեւ վիճաբանություն է սկսվել՝ հաշիվը չվճարելու պատճառով: Հաճախորդները մոտ 100 հազար դրամի պատվեր են կատարել եւ չեն վճարել:

Երբ տնօրենը պահանջել է փողը, սկսվել է վիճաբանություն, ապա` ծեծկռտուք: 26-ամյա հաճախորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ վերջինիս ձեռքից ակումբի տնօրենը որպես գումարը հետագայում վճարելու երաշխիք վերցրել է մեքենայի բանալիները:

Նշված դեպքով հետաքննություն է սկսվել: Մանրամասները պարզվում են: