Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի եւ տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2016 թվականի մարտի 29-ից գործարկվելու են Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի 3 հասցեի հարեւանությամբ («Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնին հարակից տարածք) տեղադրված տեսախցիկները:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:





























