Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 22-ին, ժամը 23.26-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Գեղանիստ գյուղի 1-ին փողոցում բախվել են «Մերսեդես C-180» մակնիշի 34 RS 067 (վարորդ 25-ամյա Անդրանիկ Խ.) եւ «ՎԱԶ-21099» մակնիշի 08 ՏՏ 544 (վարորդ՝ 34-ամյա Կարեն Ա.) համարանիշների ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր 31-ամյա Ղուկաս Փ.-ն դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: