Թուրքիայից դեպի Եվրոպա միգրանտների հոսքը մեծ խնդիր է նաեւ Հայաստանի համար, Թուրքիան այս հարցը փորձում է օգտագործել մեր դեմ: Այս մասին այսօր` մարտի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Միգրանտների խնդիրները լուրջ ազդեցություն ունեն, դրանք միջազգային ընտանիքի ներսում լուրջ կարեւորություն են ստացել ու սա պրոբլեմ է: Թուրքիան օգտագործում է  միգրանտների հարցը մեր դեմ: Թուրքիան իր բանակցություններում ճնշում է բանեցնում, որ հաղթական դուրս գա: Մի կողմից մենք ունենք մտերմություն Օլանդի հետ, մյուս կողմից էլ ուրիշ շահեր կան»,- նշեց նա:

Մուրադ Փափազյանի խոսքով` հայկական համայնքը, ամեն դեպքում, ամեն բան անում է, որ չազդի սա հայկական հարցի լուծման վրա: