Ֆրանսիայի հայ համայնքը բոլոր ուժերը կներդնի, որ Ֆրանսիայում ընդունվի եւ սահմանադրական ուժ ունենա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքը: Այս մասին այսօր` մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
«Նախագահ Օլանդը խոստացել է քվեարկել տալ օրենքը, առաջին տարի փորձեցինք աշխատել տեքստի վրա, բայց իրավական պրոբլեմ ունենք եւ Փերինչեքի դատավարությունը շեշտը դրեց այդ պրոբլեմի վրա: Խոսքի ազատության պրոբլեմ կա այս օրենքի հետ: Մենք բոլոր ուժերը կներդնենք, որ օրենքը քվեարկվի ու ունենա սահմանադրական ուժ»,- ասաց նա:
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բարձրացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքի ընդունման հարցը: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մշակման աշխատանքները կատարում է Եվրադատարանի նախկին նախագահ Ժան- Պոլ Կոստան:





























