Daily Mail բրիտանական թերթը հայտնել է դիզայներական արեւային ակնոցի գինը, որը կրում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կուբայում բեյսբոլային հանդիպման ժամանակ։

Թերթի տեղեկություններով՝ Oliver Peoples ամերիկյան ապրանքանիշի աքսեսուարն արժի 485 դոլար։ Օբաման այդ նույն ակնոցն էր կրում փետրվարին Քալիֆորնիա կատարած այցի ժամանակ։

Նախկինում Օբաման կրում էր RayBans ապրանքանիշի 170 դոլար արժողությամբ ակնոց։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը Կուբա կատարած այցի ժամանակ ներկա էր Կուբայի ազգային հավաքականի եւ MLB-ի «Թամփա Բեյ Ռեյս» թիմի միջեւ բեյսբոլային հանդիպմանը։