Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մուսուլմանները բավականաչափ քաղաքացիական ակտիվություն չեն դրսեւորում ահաբեկիչների հարձակումները կանխելու համար, հայտնում է Reuters–ն:

Քաղաքական գործիչը դա է համարում Բելգիայում կատարված պայթյունների պատճառներից մեկը:

«Երբ նրանք տեսնում են որեւէ սպառնալիք՝ նրանք պետք է հայտնեն դրա մասին, բայց նրանք չեն հայտնում, ու դա մեծ խնդիր է»,- ճշտել է Դոնալդ Թրամփը բրիտանական ITV television-ի եթերում:

Հանրապետականի խոսքով, եթե մուսուլմանական համայնքը ավելի բաց լիներ փոխգործակցության համար, հավանաբար կհաջողվեր խուսափել Փարիզում նոյեմբերյան ահաբեկչությունից ու Քալիֆորնիայում կատարված հրաձգությունից, որի հետեւանքով զովել էր 14 մարդ: